«Ալաշկերտ»-ի դարպասապահ` շոտլանդական ակումբների ուշադրության կենտրոնում
СпортՇոտլանդիայի առաջատար մի քանի ակումբներ հետաքրքրված են Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Ալաշկերտ»-ի դարպասապահ Հենրի Ավագյանի ծառայություններով: Այդ մասին հաղորդում է The Scotsman պորտալը:
Մասնավորապես, Ավագյանին իրենց կազմերում են ցանկանում տեսնել «Մոթերվել»-ը, «Սենտ Միրեն»-ը և «Հայբերնիան»-ը:
Ըստ աղբյուրի, Ավագյանի հնարավոր տրանսֆերի հետևում կանգնած են այն նույն գործակալները, որոնք Vykintas Slivka-ից օգնել են երկու բրազիլացիներին տեղափոխվել «Հայբերնիան», ինչպես նաև «Յուվենթուս»-ի հարձակվող Ստեֆանո Բելտրամեին՝ «Սենտ Միրեն»:
Բրիտանական պորտալը նշում է, որ Հենրի Ավագյանը համարվում է Հայաստանի խոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Ազգային հավաքականում նորամուտը նշել է Ազգերի լիգայի շրջանակում Լիխտենշտեյնի ազգային հավաքականի հետ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով: