Շախմատը կարող է ընդգրկվել 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում
СпортՇախմատի միջազգային ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում շախմատն Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու ուղղությամբ:
Փարիզում պաշտոնապես մեկնարկ տրվեց շախմատը 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագահ, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին և Ֆրանսիայի կանանց վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն Փարիզում նշել են, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, և 600 միլիոն մարդ խաղում է շախմատ:
Արկադի Դվորկովիչը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ: