Ի՞նչ է հայտարարագրել Անդրանիկ Քոչարյանը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավորներն արդեն սկսել են ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջիններից է 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու առումով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 000 000 ՀՀ դրամ:
Անդրանիկ Քոչարյանը 2019թ. հունվարի 18–ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նշենք, որ 1990–1991թթ.Ա. Քոչարյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, 1991–1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1994–1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, 1995–1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: 1999–2000թթ. նա եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և կադրային քաղաքականության հարցերով: Անդրանիկ Քոչարյանը եղել է մարտի 1–ի հարցով փաստահավաք խմբի ղեկավարը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում