Հայաստանը մնում է ռուսաստանցիների հետաքրքրության «առաջնագծում»
Международные новостиria.ru–ն գրում է, որ ինչպես հաղորդում է Ճանապարհորդների ինտերնետ– ծառայության Biletix կազմակերպությունը, առաջիկա փետրվար–մարտյան տոների ժամանակ արտասահմանում ռուսաստանյան զբոսաշրջիկների հոսքը կավելանա նախորդ տարվա համեմատ: Ըստ Biletix– ի, փետրվարի 21–ից 25–ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան ուղղությամբ վաճառված ավիատոմսերի քանակը աճել է 31% –ից մինչև 37%, իսկ մարտի 6– ից 10–ն ընկած ժամանակահատվածում՝ 33% –ից մինչև 35%: Փետրվարի ամենատարածված օտարերկրյա ուղղությունների մեջ են Երևանը, Քիշնևը, Մինսկը, Պրահան և Թբիլիսին, իսկ մարտի տոների համար՝ Պրահան, Ստամբուլը, Բալին, Թել–Ավիվը և Բարսելոնը: Տեղական ուղղություններով գրեթե փոփոխություններ չկան: Առաջիկա տոների ավիատոմսերի արժեքը աճել է: Փետրվարի համար արտերկիր չվերթի միջին արժեքը աճել է 14,439–ից մինչև 15,407 ռուբլի , իսկ մարտի համար՝ 15,974– ից մինչև 19,834 ռուբլի:
Կամո Խաչիկյան