Ծանրամարտի Հայաստանի առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի են
СпортԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության բոլոր հաղթողները հայտնի են: Մրցումային վերջին օրը մրցում էին +109 կգ քաշայինները: Հայաստանի չեմպիոն դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (երկամարտի 428 կգ արդյունքով), երկրորդը Ռուբեն Ալեքսանյանն է (երկամարտի 426 կգ արդյունքով), իսկ եռյակի վերջում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (երկամարտի 421 կգ արդյունքով), ով իր քաշային կարգից բարձր քաշում էր հանդես գալիս:
Ավելի վաղ, ըստ քաշային կարգերի չեմպիոններ էին դարձել` Մոնթե Մխիթարյանը (55 կգ, երկամարտ 227 կգ), Արա Պողոսյանը (61 կգ, երկամարտ 236 կգ), Սևակ Նիկողոսյանը (67 կգ, երկամարտ 258 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ, երկամարտ 292), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ 340 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, երկամարտ 348), Հակոբ Մկրտչյանը (96 կգ, երկամարտ 360 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ, երկամարտի 350 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ, երկամարտ 390 կգ):