Արման Միքայելյանն Իրանի մրցաշարի առաջատարներից հետ է կես միավորով
СпортԳրոսմայստեր Արման Միքայելյանը կես միավորով է հետ Կասպյան գավաթի խաղարկության առաջատարից:
Մրցաշարի 5-րդ տուրում Միքայելյանը առավելության հասավ հնդիկ հակառակորդի նկատմամբ: Պարտություն կրեց Կարեն Գրիգորյանը: Միավորը կիսեցին Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը:
Այժմ 5 հնարավորից 4 միավոր ունի Արման Միքայելյանը, ով կես միավորով է հետ մնում առաջատարներից: Մրցաշարային աղյուսակի առաջատարները Իրանի և Ուկրաինայի ներկայացուցիչներն են: 3,5 միավոր ունեն Կարեն Գրիգորյանը և Հայկ Երիցյանը:
Իրանում ընթացող Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: