Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի ժամանակ
Международные новостиՓարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ագրեսիվ մասնակիցներին ցրելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Շաբաթ ցերեկը Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում մեկնարկել է «դեղին բաճկոնների» 14-րդ բողոքի ակցիան: Փարիզյան երթը մեկնարկել է Հաղթանակի կամարի մոտից, անցել է մայրաքաղաքի գլխավոր գետի՝ Սենի մյուս ափը, մոտեցել է Լուվրին և կրկին անցել նախնական ափ:
Այստեղ արդեն ի պատասխան ցուցարարների ագրեսիվ դրսևորումների՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: