Երևանում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է.
ОбществоՓետրվարի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց, Mercedes մակնիշի 35 ZՏ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը Երևանի 1-03 շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: