Լեհաստանի վարչապետը չեղարկել է Իսրայել կատարելիք այցը Հոլոքոստի մասին Նեթանյահուի հայտարարության պատճառով
Международные новостиԼեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին չի մեկնի Երուսաղեմ՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Իսրայելի ղեկավարների հանդիպմանը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով լեհական հեռուստատեսությանը, այս որոշման համար պատճառ է հանդիսացել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը Հոլոքոստի հանցագործություններին լեհերի մասնակցության մասին:
Մորավեցկու փոխարեն Լեհաստանը Վիշեգրադյան քառյակի և Իսրայելի ղեկավարների նիստում կներկայացնի երկրի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը:
Լեհական կողմի խոսքով՝ Նեթանյահուի հայտարարություններում բազմաթիվ անարդար և կեղծ մեղադրանքներ են հնչել Լեհաստանի հասցեին: