«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին
КультураԱմենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը լույս կընծայի հոբելյանական ներդիր:
Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հոբելյանական հանձնաժողովի միջոցառումների, Դսեղում, Թբիլիսիում սպասվող ձեռնարկների մասին պատմող նյութեր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Եվա Մնացականյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի գիտական հոդվածները՝ Թումանյանի թողած գրական-ստեղծագործական ժառանգության վերաբերյալ:
Ներդիրում ընդգրկված են հոդվածներ, որոնք պատմում են Թումանյանի հասարակական գործունեության և քաղաքական հետապնդման մասին, անդրադարձ է կատարվել Երևանի Թումանյանի թանգարանում պահվող հետաքրքրական իրերին:
Թումանյանի թողած հարուստ ժառանգության մասին է խոսել Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Անդրադարձ կա Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ջանքերով փրկված ու հայությանը վերադարձված Թբիլիսիի տան ձեռքբերման պատմությանը, ինչպես նաև Անանյանի ջանքերով Հայաստանում մշակութային տոնի վերածված Գիրք նվիրելու օրվան: