Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները
АналитикаՕրերս պարզ դարձավ, որ Անկարան չի ծրագրում չեղարկել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ2017-ին կնքված պայմանագիրը: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող պաշտպանել դաշնակիցներին, որ զենք են գնում ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդներից:
Հարկ է նշենլ, որ ԱՄՆ-ը քանիցս կոչ է արել Թուրքիային հրաժարվել С-400-ից` հօգուտ ԱՄՆ համանման Patriot համակարգի և ոչ պաշտոնական տվյալներով` առաջարկել է կողմնորոշվել մինչև փետրվարի 15-ը:
Ընդգծենք, որ Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի համաձայնությունը` ոչ միայն զենիթահրթիռային համակարգեր վաճառել, այլև հետագայում արտադրություն կազմակերպել Թուրքիայում: Փետրվարի16-ին Էրդողանը նորից է ընդգծել, որ իր երկիրը «ծրագրում է ոչ միայն գնել հակաօդային պաշտպանության համակարգեր, այլև սեփականն արտադրել»: Ռուսական կողմը մեկնաբանություններ չի տվել: Էրդողանը հասկացնում է, որ հարցը փակված չէ և Թուրքիան սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին:
Նշենք, որ նորագույն С-400-Տրիումֆ զենիթահրթիռային համակարգեր ունի միայն ՌԴ բանակը: Այդ համակարգերի մատակարարման պայմանագրեր են կնքվել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի հետ, բանակցություններ են վարվում Սաուդյան Արաբիայի հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ ցանկացել է այդ համակարգերը գնել: Գործարքի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց 2016-ի նոյեմբերին: 2017-իհուլիսի 25-ին Էրդողանը հայտարարեց, որ ստորագրվել են «որոշակիփաստաթղթեր»:
Հայաստանը 2010-իցբողոքում է, որ Ռուսաստանը գերժամանակակից հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, բայց, կարծես, անհրաժեշտուշադրություն չի դարձվել փաստին, որ 2016-ից Ռուսաստանը գերժամանակակից ռազմական տեխնիկա է պատրաստվում վաճառել Թուրքիային, ավելին` զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրություն սկսել Անկարայի հետ:
Բնական է, ու հասկանալի է, որ ՌԴ-ի գերնպատակը Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս բերելն է, բայց ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ում դյուրաբորբոք միամիտներ չեն նստած, որ խայծը կուլ տան: Էրդողանն էլ երբեք այդ քայլին չի գնա` խոցելի դառնալով ալյանսի առաջ: Ու եթե Էրդողանը ռուսներին ու ամերիկացիներին իրար դեմ է հանում` զենիթահրթիռային համակարգերն արագ, էժան, վարկով ձեռք բերելուց բացի նաև զենք գնողից զենք վաճառող դառնալու համար, ինչու՞ չի կարող Հայաստանը դառնալ Ռուսաստանի հետ համակարգերի համատեղ արտադրության կողմ: Ու՞ր մնացին ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ի գործընկերության բարձրագոչ հայտարարությունները:
Ըստ էության՝ Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամի հետ ժամանակակից զենքի արտադրություն սկսել, ՀԱՊԿ-ի գործընկերոջ հետ` ոչ:: Եվ եթե Մոսկվան հրաժարվում է Հայաստանի հետ համատեղ արտադրությունից, դա հիմք չէ՞ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք գնելու` վարկը վարկ է:
Անդրանիկ Հարությունյան