Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արմեն Խաչատրյանը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Խաչատրյանը հայտարարագրել է VAZ 2106 մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արմեն Խաչատրյանի դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 370 660 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով առաջադրվելուց առաջ Արմեն Խաչատրյանը զբաղեցնում էր ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը (2013–2018թթ):
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում