Հայաստանը զբոսաշրջային նոր ուղղություն է զարգացնում
Международные новостиmir24.tv–ն «Թռչնի թռիչքի բարձրությունից. Հայաստանում զարգացնում են զբոսաշրջության նոր տեսակ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ձևավորվում է զբոսաշրջության նոր տեսակ` օդային տրանսպորտով ճամփորդություն: Զբոսաշրջիկները կարող են հմայվել Հայաստանի գեղեցկությամբ օդից: Նրանք ուղղաթիռով թռիչք են իրականացնում Երևանից՝ մոտ 300 մետր բարձրության վրա: Ի դեպ, սա քաղաքի վրայով թռչելու նվազագույն բարձրությունն է: Պատկերը շատ գեղեցիկ է ստացվում: Օպերայի և բալետի շենքը, մարզադաշտը և տասնյակ այլ տեսարժան վայրեր, և ամեն ինչ կարելի է տեսնել օդից գրեթե միաժամանակ: Երևանի վրայով թռչելու համար պահանջվում է ընդամենը 15 րոպե, բայց դրանք շատ հետաքրքիր րոպեներ են։
Հրաշք տեսարանից և ադրենալինից մարդու շնչառությունը կանգ է առնում: Ուղղաթիռով շրջագայությունները հատկապես պահանջված են ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում: Այս օդային շրջագայությունները վերջերս են հայտնվել, բայց հասցրել են դառնալ հանրահայտ և պահանջված։ Այդ իսկ պատճառով երկրում որոշել են զարգացնել փոքր ավիացիան։
Կամո Խաչիկյան