«Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ)
СпортԱյսօր «Բանանց»-ը ավարտում է ուսումնամարզական հավաքը: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայություն ը, վերջին օրը թիմը մարզում անցկացրեց ծովափին:
Մարզման վերջում թիմը բաժանվեց 4 խմբի, ովքեր մրցեցին միմյանց դեմ թենիսբոլում: Հաղթող թիմում խաղում էին Արամ Բարեղամյանը, Հակոբ Հակոբյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Բորիսլավ Յովանովիչը և Ալեքսանդր Գլիսիչը: Նրանց հաջողվեց հաղթել բոլոր մրցակիցներին:
Այսօր երեկոյան «Բանանց»-ը կվերադառնա Երևան: Մինչև մրցաշրջանի մեկնարկը նախատեսված են ևս մի քանի ընկերական հանդիպումներ: