Ծափիկ-ծափիկ. կոմկուսի ստվերը
TVԿոմունիստական կուսակցության համապետական և տեղական համագումարներին կոմկուսի ղեկավարների ելույթների սղագրություններում անընդհատ ներկա էր «բուռն երկարատև ծափահարություններ, որոնք վերածվում են օվացիայի» ձևակերպումը: Մի բան է, իհարկե, որ բուն ելույթի ժամանակ են հնչել պարբերական ու կարգապահ ծափահարություններ, մի բան է դրանց արձանագրումը ` սղագրման տեքստով: Նոր իշխանության քաղաքական առաջին դեմքերի ելույթները սղագրողները, հուսանք, առաջիկայում չեն ստանա հրահանգ օգտագործել այս ձևակերպումը: Այդպիսի մտավախություն կա` հաշվի առնելով վերջին երեք օրերին Նիկոլ Փաշինյանի և այլոց ելույթների ընթացքում հնչող ծափահարությունները:
Մանրամասները՝ https://past.am/?p=213131&l=am