Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում
СпортԱթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Բալկանյան երկրի առաջնությունում, որն ընթանում է Թուրքիայում:
Հավաքականի անդամ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը, գրանցելով 7,25 մետր արդյունք, գրավել է երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի:
Նախօրեին եռացատկորդ Լևոն Աղասյանը, գրանցելով 16.71 մետր արդյունք, դարձել էր մրցաշարի հաղթող: Աղասյանն արդեն 4-րդ անգամն է, ինչ հաղթում է այս մրցաշարում: