Չինաստանում պոկվել Է ճոպանային կամուրջը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել
Международные новостиՀամացանցում հայտնվել Է Չինաստանի Գուանդունի նահանգում ճոպանային կամրջի պոկվելու տեսագրությունը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել: Զբոսաշրջիկներն անցնում Էին ճոպանային կամրջով, բայց ճանապարհի կեսին նրանիցից մեկն սկսել Է ցատկոտել եւ ճոճել կառուցվածքը: Կամուրջը չի դիմացել բեռնվածությանը եւ կտրվել Է: Այդ ժամանակ կամրջով գնացող զբոսաշրջիկներն ստիպված են եղել կառչել պարաններից: Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների հրապարակած տեսահոլովակում լսվում Է՝ ինչպես Է միջադեպը նկարահանող մարդը բացականչում, թե իր բախտն ինչպես բերեց, որ այդ պահին կամրջի վրա չԷր գտնվում: Չինաստանի ԶԼՄ-ների հաղորդումներով՝ կամուրջը, որը Յանդունի շրջանի Յանցզյան քաղաքի տեսարժան վայրերից մեկն Է, գտնվում Է ջրից երկուսուկես մետր բարձրության վրա: Քանի որ բոլոր վեց հոգին Էլ եղել են ապահովական գոտիներով, միջադեպն ավարտվել Է առանց վնասվածքների: Կամուրջն անորոշ ժամանակով փակված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: