Բենզինի գինը կբարձրանա. «Ֆլեշի Բարսեղ»
ЭкономикаԲենզինի գինն առաջիկայում անպայման կբարձրանա։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը։
Թե ինչո՞ւ է բարձրանալու՝ հարցին ի պատասխան Բեգլարյանն ասաց, որ կապված է միջազգային գների հետ. «Միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու արդեն մոտ 10 օրվա ընթացքում գրեթե 70-80 դոլար բարձրացել է: Անպայման բարձրանալու է»,- նշեց նա:
Նշենք, որ տարեսկզբին բենզինի գինը նվազել էր՝ հասնելով 400 դրամի, ներկայումս բենզինի մեկ լիտրն արժի 420 դրամ: