Չեչենները և ադրբեջանցիները շարունակում են տեսաուղերձներ հղել կապված վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետ
LifestyleԻնչպես հայտնի է, վերջերս ադբեջանցիների և չեչենների միջև տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք: Համացանցում անմիջապես հայտնվեցին սադրիչ մեկնաբանություններ` փորձելով կատարվածին էթնիկական դիմակյության բնույթ տալ, գրում է Orer.am- ը:
Միևնույն ժամանակ միջադեպին շատ արագ արձագանքեց ադրբեջանական կողմը ի դեմս Ալի Հասանովի: Նա նշեց, որ ոչինչ չի կարող խաթարել երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները, կոչ արեց հանգստություն պահպանել ստեղծված իրավիճակում:
Պետք է նշել, որ թե չեչենները, և թե Մոսկվայում բնակվող ադրբեջանցիները փորձել են արագ շեղել լարվածությունը և թույլ չտալ, որ սադրիչ փորձերը ազդեն երկու ազգերի հարաբերությունների վրա:
Այսպիսով, Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող չեչենական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները հավաքվեցին մի մեծ սեղանի շուրջ, որտեղ նրանք բոլորին հորդորեցին չպատասխանել սադրանքներին և հուզական հայտարարություններ անել: Հանդիպման ընթացքում շեշտվել են ժողովուրդների միջև երկարատև եղբայրական հարաբերությունները, ինչպես նաև Չեչնիայի եւ Ադրբեջանի ղեկավարների` Ռամզան Կադիրովի և Իլհամ Ալիևի միջև եղած բարեկամական հարաբերությունները:
Չեչենները և ադրբեջանցիները շարունակում են տեսաուղերձներ հղել կապված վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետ: