«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն
СпортTotoGaming-ը «Արսենալ»-«Բատե» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։
Ունաի Էմերիին հաջողվեց վերակառուցել «Արսենալի» խաղը, բայց ոչ բնավորությունը: Լոնդոնյան թիմը շարունակում է սայթաքել՝ հանդիպելով կազմակերպված և խիստ պաշտպանությամբ թիմերի՝ անգամ գերազանցելով նրանց իր կարգով: «Արսենալի» նվազագույն հաշվով պարտությունը Բորիսովի «Բատեից» Եվրոպա Լիգայի 1/6 եզրափակիչ փուլի ամենամեծ անակնկալն էր: Մինչդեռ նման խաղերը բուլղարական թիմի համար դառնում են տարվա կարևոր իրադարձություն: Չնայած առաջին խաղում գրանցված արդյունքին՝ կարելի է կանխատեսել, որ լոնդոնյան ակումբը կկարողանա հաղթահարել բուլղարական թիմի արգելքն անգամ առանց Լակազետի, Հոլդինգի, Բելերինի, Ուելբեկի և Ռեմզիի: Հանգստյան օրերին «Արսենալը» հանդիպում չի ունեցել՝ ըստ այդմ ստանալով «Բատեի» դեմ մրցավեճին պատրաստվելու ամբողջական մարզումային շաբաթ:
Բուլղարական թիմից կրած պարտությունը Ունաի Էմերիի համար չորրորդն էր վերջին յոթ խաղերում: Ութ խաղ շարունակ «Զինագործներն» ավարտում են հաղթանակին հաջորդող պարտությամբ: Լոնդոնյան թիմն առավել արդյունավետ է սեփական մարզադաշտում: «Էմիրեյթսում» անցկացրած վերջին տաս հանդիպումներում «Կանոնիերները» միայն մեկ անգամ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը: Ալեքսեի Բագայի թիմը 2019 թվին անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում և դա եղել է հենց «Արսենալի» դեմ հաղթական խաղը: Պատասխան խաղում«Արսենալին» անհրաժեշտ կլինի հաղթել 2 գնդակի տարբերությամբ: Հնարավոր է նաև ականատես լինենք լրացուցիչ ժամանակի՝ լոնդոնյան թիմի նվազագույն հաշվով հաղթանակի դեպքում:
«Արսենալը» սեփական հարկի տակ բոլոր ցուցանիշներվ կգերազանցի «Բատեին»՝ առաջին րոպեներից տիրելով նախաձեռնությանը: Լոնդոնյան թիմին անհրաժեշտ կլինի մրցակցի դարպասը գրավել առաջին խաղակեսում՝ լրացուցիչ լարվածությունից խուսափելու համար:
Թեև պարտությունը լուրջ հարված էր «Արսենալի» ֆուտբոլիստների և մարզչի ինքնասիրությանը, այնուամենայնիվ պատասխան խաղը թեթև զբոսանք չի լինի, քանզի բուլղարական թիմը ամբողջ կազմով կփակվի սեփական տուգանային հրապարակում՝ ապավինելով ամուր պաշտպանությանը: «Արսենալի» համար բարդ է լինելու հայտնվել Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող չորրորդ հորիզոնականում, հետևաբար Եվրոպա լիգան մնում է լոնդոնցիների միակ հույսը:
TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ
«Արսենալ»-«Բատե» հանդիպման հավանական մեկնարկային կազմեր.
«Արսենալ».Չեխ. Կոսիելնի,Մեյտլենդ Նայլս, Մուստաֆի, Կոլոշինաց, Ջակա, Մխիթարյան, Գենդուզի, Սուսարես,Օբամեյանգ, Իվոբի:
«Բատե».Շչերբիտսկի,Ֆիլիպովիչ, Ռիոս, Ֆիլիպենկո, Վոլկով,Դրագուն, Բագա, Գլեբ, Սկավիշ, Ստասեվիչ, Միլիչ:
Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Արսենալ»-«Բատե» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին Երևանի ժամանակով 21:55-ին: