Գիտնականները բացահայտել են արագ նիհարելու բացառիկ մեթոդ
LifestyleՆոր հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ նիհարելու համար անհրաժեշտ չէ դիետաներ պահել, ժամանակ վատնել տանջալից մարզումների վրա, գրում է Orer.am- ը` հղում անելով sputnik-ossetia.ru- ին:
Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ քաշի ամենօրյա վերահսկումը, այսինքն կշռվելը նպաստում է նիհարելուն:
Հետազոտությանը մասնակցել են մոտ հազար մարդ: Փորձագետները մեկ տարի շարունակ հետևել են, թե որքան հաճախակի են նրանք հետևում իրենց քաշին և նշումներ են կատարել: Մասնակիցներին երկու խմբի են բաժանել. մի մասը պետք է կշռվեր շաբաթական 6-7 անգամ, մյուս մասը շաբաթը մեկ: Սննդային կամ որևէ այլ սահմանափակումներ նրանք չեն ունեցել:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր կշռվել են շաբաթը մեկ անգամ, բոլորովին չեն նիհարել, իսկ նրանք, ովքեր կշռվել են շաբաթական 6-7 անգամ զգալիորեն նիհարել են:
Այսպիսով, գիտնականներն այն եզրահանգմանն են եկել, որ քաշին հետևելը, հաճախակի կշռվելը նպաստում է քաշի նվազմանը: