Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Նոր տեխնոլոգիաներով ցուցադրություններ. Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե գիտաժողովների, թե ցուցադրությունների կազմակերպման առումով: 

«Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոց»-ը, որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչև 18-րդ դարի վերջ գրվածը: Այսինքն՝ մեր ամբողջ միջնադարյան ժառանգությունը մեկ տեղ հավաքված: Ներկայում տպարանում է Մատենաշարի 21-րդ հատորը, որը նվիրված է Ներսես Շնորհալու չափածո երկերին: Հաջորդ հատորը նվիրված է լինելու Ներսես Շնորհալու արձակին: Մատենաշարի հրատարակությունը շատ կարևոր մի գործ է, որի նշանակությունը դուրս է գալիս Մատենադարանի  սահմաններից: Ամբողջ աշխարհի հայագետներն անհամբերությամբ սպասում են այդ հատորներին: Այս գործընթացը ֆինանսավորում է Գյուլբենկյան հիմնարկությունը, որի համար երախտապարտ ենք»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարան ինստիտուտի տնօրենը ներկայացրեց «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց»-ի հրատարակությունը, որի 9 հատորներն արդեն կան, այս տարի նախատեսվում է հրատարակել 10-րդ հատորը:

«Մատենադարանի հայերեն ձեռագրերն ունեն ցուցակ, բայց դա համառոտ է: Հիմա մենք հրատարակում ենք լիակատար մանրամասն ցուցակ, ինչը մեծ ջանքեր է պահանջում, սակայն փոխարենն ուսումնասիրողին շատ ավելի հարուստ տվյալներ է հաղորդում: Համառոտ ցանկի մեջ ձեռագրի մասին գրված է մի քանի տող, իսկ նոր ցուցակի մեջ՝ տասնյակ էջեր»,-ասաց նա:

Եվս մեկ մատենաշար, որին Մատենադարանը մեծ նշանակություն է տալիս: Այն հայերեն ձեռագրերի հիշատակարաններն են: Դրանցում տեղեկություններ են կոնկրետ ձեռագրի մասին, թե այն երբ է գրվել, որ թագավորի օրոք, ինչ պայմաններում, ինչ թվականին և այլն:

«Այս հիշատակարանները կարևոր աղբյուր են, և դրանց նշանակությունը շատ մեծ է հատկապես այն դարերի համար, երբ պատմագրությունն ապրում էր, եթե կարելի է այդպես անվանել, ամուլ շրջան: 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 17-րդ դարի սկիզբը պատմագրությունն անկում էր ապրել: Երբ չունես այլ պատմական երկեր, չես կարող տեղեկություններ քաղել այդ դարաշրջանի մասին, ուրեմն այդ հիշատակարանները դառնում են բացառիկ աղբյուր: Դրա համար պատմաբանները շատ մեծ կարևորություն են տալիս դրանց»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը: Այս հիշատակարանների վերջին հատորը հրատարակվել է 1988 թվականին: Նախորդ տարի այդքան ընդմիջումից հետո գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի ջանքերով հրատարակվեց նոր հատոր, որը հնարավորություն տվեց այդ արժեքավոր  մատենաշարին նոր կյանք տալ: Եվս մեկը նախատեսվում է հրատարակել 2019-ին:

Մատենադարանը 2018 թվականին ունեցավ բավական ակտիվ ցուցահանդեսային գործունեություն՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս:  Այս տարի Մատենադարանում սպասվում են նոր ցուցադրություններ, կվերափոխվի արխիվային փաստաթղթերի ցուցադրությունը, նորովի կներկայացվի հնատիպ գրքերի ցուցադրությունը:

«Այս տարի նախատեսում ենք նորույթ, նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ունենք մեծ քարտեզ, որտեղ ներկայացվում են գրչության կենտրոնները ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Նոր ծրագրով նախատեսում ենք  էլեկտրոնային քարտեզի վրա ինտերակտիվ ձևով ներկայացնել գրչության կենտրոնները: Կոճակը սեղմելով, օրինակ` էկրանի վրա կբերի Վասպուրականում եղած կենտրոնները, այնուհետև կարող եք ընտրել դրանցից մեկը, տեսնել այդտեղ գրված ձեռագրեր և այլն: Այսինքն՝ ինտերակտիվ ձևով, անընդհատ բացվող տեղեկատվական հարթակ է, որը պարբերաբար հնարավոր է նոր տվյալներով համալրել: Այն շատ դիտարժան կլինի, ինչպես նաև ուսուցողական նշանակություն կունենա»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանը շարունակում է համալրվել նոր ձեռագրերով: 2018 թվականին կառույցը ստացել է 50-ից ավելի նոր ձեռագրեր: Դրանում եղել է խոշոր նվիրատվություն՝ 27 ձեռագիր, որը ստացվել է Համազգային մշակութային միությունից: Նախորդ տարի նաև ստացվել են հետաքրքիր արխիվային հավաքածուներ, որում եղել են նշանավոր հայագետներ Չարլզ Դաուսեթի Հրաչ Բարդիկյանի, Անդրանիկ Զեյթունյանի արխիվները:

Ամեն տարի Մատենադարանը կազմակերպում է նարեկացիական ընթերցումներ, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ընթերցումները դարձնել են ամենամյա և 2019-ին կանցկացվի 5-րդ միջոցառումը:

«Այս տարի նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի երկրորդ տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին: Սեն Արևշատյանը զարգացրեց և առաջ տարավ հայ միջնադարյան փիլիսոփայության ուղղությունը և լավ կլիներ, որ այս գիտաժողովը խթան հանդիսանար այս գծով նոր մասնագետների ի հայտ գալուն»,-հավելեց նա:  

Աննա Գզիրյան

IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17