Այս ամբողջ ժամանակ դուք սխալ եք լիցքավորել ձեր սմարթֆոնը. ահա, թե ինչու...
LifestyleՄեր ժամանակների խնդիրներից մեկն այն է, որ սմարթֆոնները հաճախակի վերալիցքավորման կարիք են ունենում: Նոր գնված ժամանակ նրանք իհարկե լավ են աշխատում, լիցքավորումը մեկ, երբեմն նույնիսկ երկու օր պահպանվում է, սակայն որոշ ժամանակ անց այդ ժամկետը կրճատվում է: Հաճախ դա կապված է լինում ոչ ճիշտ լիցքավորման հետ, գրում է Orer.am- ը:
Շատերի կարծիքով սմարթֆոնը պետք է լիցքավորել միանգամից, ամբողջությամբ: Իրականում դա լիցքավորման սխալ տարբերակ է:
Այս գործընթացը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվել հետազոտական համալսարաններից մեկում: Պարզվել է, որ հաճախակի լիցքավորումն այսպես ասած սթեսի է ենթարկում մարտկոցներին և որպես հետևանք նրանց ծառայության ժամկետը կրճատվում է: Երբ հեռախոսն ամբողջությամբ լիցքավորվում է, այն անմիջապես պետք է վարդակից անջատել, հակառակ դեպքում հեռախոսը վնասվում է, քանի որ ամբողջությամբ լիցքավորվելուց հետո էլ հեռախոսը ստանում է էլեկտրական իմպուլսներ, որոնք վնասում են այն:
Փորձագետները նաև նշում են, որ կարիք չկա հեռախոսի մարտկոցն ամբողջությամբ լիցքավորել, դա այնքան էլ ցանկալի չէ: Ավելի լավ է ձեր սմարթֆոնը օրվա ընթացքում պարբերաբար լիցքավորել, եթե այդպիսի հնարավորություն կա:
Պահպանելով այս կանոնները, կապահովեք ձեր սմարթֆոնի անխափան աշխատանքը: