Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Տեխասի միջազգային մրցաշարում
СпортԳրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաջող ելույթ է ունեցել ԱՄՆ-ի միջազգային մրցաշարում:
ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում ավարտվել է Southwest Class Championships մրցաշարը, որին մասնակցում էին 84 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի ելույթ է ունեցել գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: