Հարսանիքից հետո տղամարդը շոկի մեջ էր. ահա, թե ինչու
LifestyleԱնհավանական այս պատմությունը տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքներից մեկում: Գաղտնիք չէ, որ Հնդկաստանի փոքր քաղաքներում դեռևս պահպանվում է հին սովորույթ, երբ երիտասարդներին ամուսնացնում են ծնողները: Որոշ դեպքերում հարսնացուն և փեսացուն մինչ հարսանիքը ծանոթ չեն լինում, գրում է Orer.am- ը:
Այսպիսի մի պատմություն բուռն քննարկվում է համացանցում, երբ փեսացուն հարսնացուի դեմքը տեսնում է միայն հարսանիքից հետո: Հարսանիքի ժամանակ աղջկա դեմքը քողով ծածկված էր, իսկ արարողությունից անմիջապես հետո փեսացուն աշխատանքի բերումով այլ քաղաք է մեկնում:
Նա շոկի մեջ էր, երբ վերադառնալուն պես տեսավ, որ կնոջ դեմքն ամբողջովին մազածածկ է: Մազածածկույթ առաջացել էր նաև մեջքին: Այս ամենը բացատրվում է հորմոնալ խանգարմամբ: Փեսացուն համարում է, որ իրեն խաբել են և դատարան է դիմել: Նա ցանկանում է ամուսնալուծվել: Սակայն կինն այլ կարծիքի է, նա չի ցանկանում ամուսնալուծվել, պնդում է, որ ամուսինն իրեն ծեծի է ենթարկում և ցանկանում է տանից վռնդել առանց լուրջ պատճառի: