Այս տեսանյութը ցնցել է ամբողջ համացանցը. մահվան գոտի կրող ահաբեկիչն իրեն պայթեցրել է փողոցի կենտրոնում
LifestyleՏեսախցիկը ֆիքսել է, ինչպես են երկու ոստիկաններ մոտենում կասկածելի տղամարդուն: Ոստիկանները փորձում են նրան կանգնեցնել, որից հետո տեղի է ունենում պայթյուն, գրում է Orer.am- ը` հղում անելով ru.oxu.az- ին:
Ահաբեկիչը 37- ամյա Հասսան Աբդուլան է: Ուժային կառույցների ուշադրությունը նա գրավել էր դեռևս ցերեկը, երբ նա հեծանվով շրջում էր քաղաքով մեկ: Ըստ պաշտոնական տեղեկատվության երկու ոստիկաններ զոհվել են, երեքը լուրջ վնասվածքներ ստացել:
Հնարավոր է, Աբդուլան ահաբեկիչ ինքնասպան չէ, այլ պայթուցիկ սարքը ժամանակից շուտ է պայթել: Այսպիսի դեպք տեղի է ունեցել Կահիրեում, անցյալ տարի սեպտեմբերին, երբ տղամարդը փորձում էր պայթուցիկով պայուսակը նետել ԱՄՆ- ի դեսպանատան տարածք, սակայն սարքը ժամանակից շուտ էր պայթել: