Այս հավը երկար ժամանակ դուրս չէր գալիս հավաբնից. երբ ֆերմերը ներս մտավ, կորցրեց խոսելու ունակությունը...
LifestyleՖերմերներից մեկը նկատեց, որ հավերից մեկը, որը բավականին շարժուն էր, հավաբնից այլևս դուրս չէր գալիս: Հավն անշարժ նստած էր նույն տեղում: Այս իրավիճակը շարունակվում էր մի քանի օր: Ֆերմերը մտածեց, որ գուցե հավը հիվանդացել է: Սակայն մոտենալով, նա հասկացավ, որ հավը ինչ- որ բան է պահպանում: Ֆերմերը համոզված էր, որ պատճառը նոր ճուտիկները չեն, այդ իսկ պատճառով խիստ զարմացած էր, գրում է Orer.am- ը:
Ֆերմերը զգուշորեն մոտեցավ հավին, որպեսզի նրան չվախեցնի: Այն ինչ նա տեսավ, անսպասելի էր: Նա զարմանքից քար էր կտրել: Այնտեղ նորածին կատուներ էին: Որտեղից էին նրանք հայտնվել հավաբնում: Պարզ է, որ կատվի ձագերը հենց հավաբնում էին լույս աշխարհ եկել: Մայր կատուն ինչ-որ պատճառով նրանց թողել էր, իսկ հավը նրանց ջերմացնում էր իր թևերով: