«Մենք գործ ունենք մի իրադարձության հետ, որտեղ ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական լրատվամիջոցները աղբյուրներ չունեին։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները արագ արձագանքեցին դեպքին։ Ինչից կարելի է ենթադրել որ դեպքը նախապատրաստված է եղել», - այսօր ադրբեջանական կողմից ռազմական ուղաթիռի կործանման մասին կայացած մամուլի ասուլիսում ասաց փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Սկզում միջազգային մամուլում տարածվել է միայն ադրբեջանական կողմի կարծիքը։ Որոշ ժամանակ անց միայն ներկայացվեց կարծիք հայկական կողմից,-հայտնում է Orer.am-ը։
Փորձագետը նշեց, որ Ադրբեջանական կողմից տարածված ինֆորմացիան իրարամերժ էր։ Նախ տարածվեցին 2 տարբեր տեսանյութ, որոնք իրականում արված էին Սիրիական պատերազմում։ Ապա տարածվեց այն տեսանյութը, որը ցույց տվեց ռեալ դեպքը։ Տեսանյութի տարածումից հետո ևս եղան իրար հակասող մեկնաբանություններ։
Սկզբում խոսվեց այն մասին, որ ուղաթիռը հատել է Ադրբեջանական սահմանը, ինչը նշանակում էր, որ ընդունվում է այն, որ ԼՂ -ն անկախ պետություն է։ Ապա տարածվեց ինֆորմացիա, որ Ադրբեջանը փակել է ԼՂ-ի օդային տարածքը։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանում չկա կորդինացիա։ Եվ ռազմական, և լրատվական դաշտը գործում են միմյանցից առանձին »,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը ։