Ամերիկուհին 5 տարի շարունակ պարանոցին օղակներ էր կրում. տեսեք, ինչ պատահեց, երբ նա հանեց դրանք
LifestyleԼոս Անջելեսում բնակվող Սիդնի Սմիթը ցանկանում էր երկար, գեղեցիկ վիզ ունենալ: Նա ինչ-որ տեղ կարդացել էր, որ Ասիայում ազգեր կան, որոնց մոտ դա գեղեցկություն է համարվում: Իրականում Թայլանդում կա այդպիսի փոքր ազգություն, որոնք աղջիկների պարանոցին, սկսած հինգ տարեկանից օղակներ են անցկացնում: Մեծանալուն պես, պարբերաբար դրանք ավելացնում են: Հասուն կանանց պարանոցին կարող են լինել մոտ 20 օղակ, որոնք կշռում են 4-5կգ, գրում է Orer.am- ը` հղում անելով lemurov.net- ին:
Սիդնին տարված այդ գաղափարով, համարելով, որ ընձուխտի նման երկար վիզ ունենալը շատ գեղեցիկ է, որոշեց վզին օղակներ անցկացնել: Նա հինգ տարի շարունակ դրանք չէր հանել` հասցնելով դրանց թիվը 15-ի:

Սիդնին որոշեց օղակները հանել, նա կես տարի շարունակ մտածում էր ինչպես դա անել: Հանելուց հետո նա հասկացավ, որ մեծ սխալ է թույլ տվել, քանի որ այդ տարիների ընթացքում վզի մկանները թուլացել էին: Աղջիկը ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը: