Մայրը բացեց «Կինդեր ձվիկ»-ը և ապշահար եղավ. նա կորցրեց խոսելու ունակությունը
LifestyleԱնակնկալով այս շոկոլադե ձվիկները շատ սիրված են բոլոր երեխաների կողմից: Նրանց մեջ սովորաբար հետաքրքրիր փոքրիկ խաղալիքներ են լինում: Սակայն անգլուհին «Կինդեր»-ի մեջ գտավ այնպիսի մի բան, որը նրան շոկի մատնեց, գրում է Orer.am- ը:
Սոֆիա Բրաունի որդին շոկոլադե ձվիկ էր նվեր ստացել: Նրա վրա «մինիոններ» էին նկարված, այդ իսկ պատճառով մայրը մտածեց, որ նրա մեջ փոքրիկ մինիոն կլինի: Սակայն նա շոկի ենթարկվեց, երբ ձվիկի մեջ թմրանյութ հայտնաբերեց:
Մայրը զբաղված էր տնային գործերով, երբ տղան մոտեցավ և խնդրեց մորը բացել շոկոլադե ձվիկը: Իհարկե մայրն ապշած էր, որ խաղալիքի փոխարեն այնտեղ թմրանյութ պարունակող հաբեր էին: Բարեբախտաբար մայրն էր այն բացել: Սոֆիան սարսափած էր` մտածելով, թե ինչ կլիներ, եթե տղան բացեր ձվիկը և հաբերից մեկը կուլ տար:
Ներկայումս կատարվում է հետաքննություն, պարզելու համար, որտեղից են հաբերը հայտնվել կոնֆետի մեջ: «Մենք անում ենք ամեն ինչ, պարզելու համար ինչպես են հաբերը հայտնվել ձվիկի մեջ», – ասում է տեղի ոստիկանության բաժնի պետը:
Մայրն անչափ ուրախ է, որ տղան ինքնուրույն չի կարողացել բացել Կինդեր ձվիկը, այլապես նա կմտածեր, թե դրանք կոնֆետներ են և կուտեր դրանք: