Անհայտ անձը սկոտչով կապկպել է երիտասարդ կնոջը և այրել նրան
LifestyleԱնվտանգության տեսախցիկը նկարահանել է բենզալցակայանում տեղի ունեցած կողոպուտի սարսափելի կադրերը, գրում է Orer.am- ը` հղում անելով ren.tv-ին:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ- ի Տեխասի նահանգում: Անհայտ անձը ներխուժել է բենզալցակայան, ատրճանակով սպառնացել գանձապահին, վերցնելով 800 դոլար, որից հետո կնոջը սկոտչով կապկպել է, վրան բենզին լցրել և այրել:
Բարեբախտաբար կողոպտչի զոհը կարողացել է ազատվել կապերից և հանգցնել կրակը: Տուժածը` գլխի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել չարագործին: Նա նախկինում դատապարտված 40-ամյա Ռոբերտ Թոմսոնն է: Ներկայումս կողոպտիչը գտնվում է կալանքի տակ: