Ամերիկուհին հայտնել է երիտասարդության գաղտնիքը. նա սնվում է կենդանի բզեզներով
LifestyleԱմերիկուհին կիսվել է երիտասարդության իր գաղտնիքով. նա սնվում է կենդանի բզեզներով: Դրանցով նա սնվում է առավոտյան, կեսօրին, երեկոյան, գրում է Orer.am- ը:

Աղջիկը պնդում է, որ այս բզեզները հիանալի պրոֆիլակտիկա են բազմաթիվ հիվանդությունների դեմ, ինչպես նաև օգնում է օրգանիզմի ծերացման կանխմանը:
Աղջիկը բզեզներին պահում է հատուկ տարրաներում, նրանց կերակրում է հացով և հացահատիկով:
Ստեֆանին ասում է, որ բզեզներին պետք է ուտել կենդանի վիճակում, քանի որ երբ դրանք սատկում են մեր մարսողական օրգաններում, հատուկ օգտակար նյութեր են արտազատում:

Ստեֆանին սկսել է բզեզներին սննդի մեջ օգտագործել, երբ նրա ընկերը, որը ծանր հիվանդություն ուներ, սկսել է դրանցով սնվել և իրեն շատ լավ է զգում: «Սակայն եթե նույնիսկ պարզվի, որ դրանցից ոչ մի օգուտ չկա, չեմ մտահոգվի»,-ասում է Ստեֆանին: