Աշխարհի ամենատարօրինակ հուղարկավորությունները, որոնց նայելիս արյունը սառչում է երակներումդ
LifestyleՊատկերացրեք, որ միշտ չէ, որ հուղակավորության ժամանակ բոլորը լաց են լինում և սգում: Orer.am- ը կներկայացնի հուղակավորության մի քանի դեպքեր, որոնք ձեզ պարզապես կապշեցնեն:
Միրիամ Բերգերը Նոր Օռլեանից ցանկություն էր հայտնել, որ իր հոգեհանգիստը կազմակերպվի երեկույթի ձևով: Նա նստած էր կլոր սեղանի մոտ, մի ձեռքին ծխախոտ, մյուս ձեռքին գարեջրով լի բաժակ: Հնչում էր ուրախ երաժշտություն: Ներկա էին նրա բոլոր ընկերուհիները:
Բռնցաքամարտիկ Քրիստոֆեր Րիվերա Ամարոն ցանկություն էր հայտնել, որ իր մահից հետո հուղակավորությունը հատուկ կերպով կազմակերպվի, այսինքն լինի ռինգ, որի անկյունում կանգնեցրած կլինի իր մարմինը, բռնցքամատիկի հագուստով: Հարազատներն այդպես էլ արեցին: Քրիստոֆերի մարմինը կանգնեցված էր ռինգի անկյունում, նա բռցքամարտիկի հագուստով էր: Հարազատները, ծանոթները և բոլոր ցանկացողները մոտենում էին և նրա հետ լուսանկարվում:
Բայկեր, մոտոցիկլի սիրահար երիտասարդը ցանկացել էր, որ իր մահից հետո իր մարմինը մոտոցիկլի վրա լինի: Ինչպես և երիտասարդը ցանկանել էր, նրան նստեցրել էին մոտոցիկլին, որը կարծես թե պատրաստվում էր շարժվել:
Եվս մեկ բայկեր, Պիրիդ Ստենդը, որը մեծացրել էր երեխաներին, տուն էր կառուցել, շատ էր ափսոսում, որ մեծ ճանաչում չունի: Այսպիսով, նա որոշել էր, որ իրեն հուղակավորեն մոտոցիկլին նստած և ապակե դագաղի մեջ, որն ի դեպ նա կենդանության օրոք արդեն պատրաստել էր: