Այս աղջիկը գրավել է ամբողջ համացանցը. նա զարմանալի «քանդակներ» է անում իր մազերից
LifestyleԼետիցիա Կայի հետևորդներն օր օրի ավելանում են: Յուրահատուկ արտաքինով այս աղջիկը հետաքրքիր, զարմանալի «քանդակներ» է անում իր մազերից: Լետիցիան նկարչուհի է, ինչպես նաև զբաղվում է դիզայնով, գրում է Orer.am- ը:

Լետիցիայի երևակայությունն անսահման է. տեսախցիկ, դդում, հեծանիվ, ձուկ, ձնեմարդ, տորթ, անձրևանոց, անվերջ կարելի է շարունակել թվարկել: Եթե Լետիցիայի հետևորդների թիվը շարունակի ավելանալ, նա կարող է մեծ գումարներ վաստակել: Ներկայումս ամենահայտնի բլոգերներից մեկը` Կյարա Ֆերրանյին, որն ունի 15մլն. հետևորդ, մեկ փոստի համար գովազդատուները պատրաստ են վճարել 20հազ. դոլար:






