Ինչու՞ են մազերը դանդաղ աճում և ի՞նչ անել. պատասխանում է մասնագետը
LifestyleԸստ մասնագետների մազերի դանդաղ աճման պատճառները կարող են մի քանիսը լինել, գրում է Orer.am- ը` հղում անելով graziamagazine.ru- ին:
Մազերի դանդաղ աճի պատճառ կարող է լինել օրգանիզմում երկաթի պակասը: Անհրաժեշտ է այն ստուգել: Եթե նման խնդիր կա, ապա անհրաժեշտ է վերանայել սննդակարգը. ավելացնել մուգ կանաչ բանջարեղենի, մսի, ծովամթերքի օգտագործումը: Կարելի է նաև ընդունել երկաթ պարունակող բիոհավելումներ:
Քնի պակասը նույնպես կարող է մազերի դանդաղ աճի պատճառ լինել, քանի որ մելոտոնինը, որն անմիջական կապ ունի մազերի աճման հետ, արտազատվում է միայն լիարժեք մթության մեջ, հատկապես քնած ժամանակ: Եթե 8 ժամից պակաս եք քնում, դա շատ վատ է, իսկ եթե 6 ժամից պակաս եք քնում, ապա դա աղետ է:
Նշենք նաև, որ մազերի դանդաղ աճը կարող է պարզապես գենետիկ լինել: Հնարավոր է, որ առավելագույն երկարությունը, որ կարող են ունենալ ձեր մազերը 40-ից 70սմ լինի: Ի դեպ, հայտնի է, որ մազերի ամենագրավիչ երկարությունը 30-40սմ է, այսինքն ուսերից մի քիչ ներքև: