Գիտնականները պարզել են ընկճախտից ազատվելու ամենապարզ միջոցը
LifestyleԳիտնականները նշում են, որ մարդու հոգեվիճակի և սննդակարգի միջև անմիջական կապ կա: Այս եզրակացությանը նրանք հանգել են ուսումնասիրելով 16 հետազոտությունների արդյունքները, գրում է Orer.am- ը` հղում անելով inforeactor.ru- ին:
Հայտնի գիտնական Բրենդոն Սթաբսսը նշում է, որ ճիշտ ընտրված դիետան բարենպաստ ազդեցություն ունի ընկճախտի դեպքում, սակայն նա խորհուրդ է տալիս դիետան համադրել ֆիզիկական մարզումների հետ:
Նշվում է, որ անձիք, ովքեր նախընտրում են առողջ սննդակարգ ճարպոտ ուտեստներից, ավելի արագ կարող են ազատվել ընկճախտից:
Հարկ է նշել, որ ներկայումս ամբողջ աշխարհում այն ամենատարածված հոգեվիճակն է, որին հատկանշական է կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը, ինքնագնահատականի իջեցում, ապատիա... Այն բուժելու համար բազմաթիվ դեղամիջոցներ կան, սակայն հիմնականում դրանք ունեն նաև կողմնակի բացասական ազդեցություններ. ճարպակալում, մարսողության խախտում և այլն: