Ռուսաստանում «հուղարկավորել» են Դիմա Բիլանին
LifestyleՎերջերս լուրեր են տարածվել, որ տեղի է ունենալու Դիմա Բիլանի «հուղակավորությունը»: Համացանցում հայտնվել են այսպիսի հայտարարություններ «Մահացել է Դիմա Բիլանը», «Շաբաթ օրը տեղի կունենա Դիմա Բիլանի հուղակավորությունը» կամ «Դիմա Բիլանի մահն անսպասելի էր», գրում է Orer.am- ը;
«Երգիչը փորձել է պարզել որտեղից են սկիզբ առել այդ լուրերը և ով է դրանց հեղինակը: Երբ կարդացի, որ մահացել եմ, տարօրինակ զգացողություններ ունեցա: Խիստ զայրացած էի, որոշեցի փաստաբաններ վարձել և դատի տալ կեղծ լուրեր տարածողներին: Արդյունքում պարզվեց, որ կեղծ լուրերի հեղինակը բազմազան քսուքներ, դեղամիջոցներ և այլ նմանատիպ արտադրանք գովազդող կազմակերպություն է: Այդ կերպ նրանք մարդկանց իրենց կայքն են ուղորդում: Շատերն ասում են, որ պետք չէ ցավագին տանել այդ երևույթը, սակայն ես համաձայն չեմ, որ փիարի ցանկացած միջոց ընդունելի է»,- ասում է երգիչը: