Մայրը 30 տարի որդուն տանից դուրս չի թողել. Ահա, թե ինչ հայտնաբերեց նկարահանող խումբը
LifestyleՈւկրաինայի Չերկասս քաղաքի բնակչուհիներից մեկը որդուն 30 տարի շարունակ պահել է փակի տակ` ձեղնահարկում: Հարևանները հայտնում են, որ ժամանակ առ ժամանակ նա տղային կարճ ժամանակով թույլ էր տալիս դուրս գալ, սակայն նրանք չէին ցանկանում միջամտել, գրում է Orer.am- ը:
Արդյունքում հասուն տղամարդը բոլորովին ի վիճակի չէր որևէ շփման, նա երբեք ընկերներ չէր ունեցել, ոչ մի տեղ չէր սովորել: Նա նույնիսկ ձմեռային հագուստ չուներ: Երբ քաղաքային տեսչության ներկայացուցիչները և թաղայինն այս մասին տեղեկացվեցին և փորձում էին նրանց տուն մտնել, երիտասարդի մայրը` Նատալիա Դրաևսկայան նրանց ներս չէր թողնում:
Երբ հաջողվեց գերության մեջ գտնվող 37-ամյա տղամարդուն դուրս բերել տնից, հարևաններն ապշած էին: Նա ամբողջովին կեղտոտ էր, ատամները փտած էին, նրա մոտ առկա էին դիստրոֆիայի բոլոր ախտանշանները:
Հարցերին, թե ինչու էր մայրն այդպես վարվել, այդպես էլ ոչ մի պատասխան չհնչեց, Նատալիան չկարողացավ բացատրել իր արարքի պատճառները: Հոգեբանների կարծիքով երիտասարդը դժվար թե կարողանա լիարժեք , կանոնավոր կյանքի վերադառնալ: