ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է 17-ամյա աղջկա ննջասենյակի պատի մեջ. օդաչուն զոհվել է
Международные новостиԱմերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները հայտնել են հրահանգիչ օդաչուի վախճանի մասին փոքր ինքնաթիռի՝ բարձրությունը կորցնելու եւ տներից մեկին բախվելու հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը:
Հրահանգիչ Ջեյմս Վագները երկտեղանոց ինքնաթիռով ուսումնական թռիչք էր կատարում Մոնտանայից 33-ամյա Թիմոթի Շիհիի հետ, երբ ինքնաթիռը բախվել է մասնավոր տներից մեկին՝ տարածաշրջանային Հեյվեն օդանավակայանի մոտակայքում տեղակայված:
Orlando Sentinel-ի տեղեկություններով՝ վարժանքների ընթացքում օդաչուները պատրաստվում էին վերարտադրել իրավիճակը՝ շարժիչի խափանմամբ, սակայն իշխանությունները վստահ չեն, որ ողբերգությունը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ: Ոստիկանությունում հայտնել են, որ 64-ամյա Վագները զոհվել է ավիավթարում:
Ինքնաթիռը «վայրէջք» է կատարել 17-ամյա աղջկա ննջասենյակի մոտ, որը փաստացի կպել էր պատին եւ ստացել թեթեւ վնասվածքներ: Տանը գտնվում էին եւս երեք երեխաներ, սակայն, բարեբախտաբար, նրանք չեն տուժել: