Ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կնոջը
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին ժամը 22.30-ին Բագրատունյաց փողոցի 15 հասցեի մոտ հայտնաբերել են Թեհմինե Մանուկյանին և ներկայացրել ոստիկանության Շենգավիթի բաժին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Սարդարապատ գյուղի բնակչուհին որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից: