«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Կոտ դ'Իվուարի
СпортԵրևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համարում ունի մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից օրեր առաջ:
Ակումբին է միացել 25-ամյա կոտ դ'իվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը: Ալֆոնսը հանդես է եկել պորտուգալական «Շավիշ», «Միռանդելա», «Օլիվերենսի» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է պարտուգալական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ֆեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:
Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին: