ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման
ОбществоՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։ Չնայած որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, Ադրբեջանում նրան որակել են որպես դիվերսանտ։
«Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը շարունակվում է։ Այսօր պետական մեղադրողը դատարանից պահանջել է նրան դատապարտել 20 տարվա ազատազրկման», - հայտնել են դատարանից։
Ադրբեջանում ՀՀ քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այդ թվում՝ սպանութություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։
2018 թվականի հուլիսին Ղազախի շրջանի ուղղությամբ կանխել են ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձը։ Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմից եղել են կորուստներ, իսկ 1984 թ. ծնված զինծառայող Կարեն Ղազարյանը գերեվարվել է։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ և որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։