Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը անվանեց «անողնաշար»: Համեմատելով սահմանամերձ շրջանների դոտացիան նախորդ տարվա նկատմամբ՝ նա նշեց, որ այն կամ նվազել է, կամ էլ ավելացել է աննշան կերպով: Չնայած վարչապետը հավաստիացրել էր, որ սահմանամերձ շրջաների հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծում են ստանալու, այնուամենայնիվ, 2015 թվականի բյուջեի նախագծում այդ խոստումը արտացոլված չէ:Կառավարության նիստերից մեկում Հովիկ Աբրահամյանը հրահանգել էր ուսումնասիրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկները և իրատեսական համարվող կետերը ներառել կառավարության ծրագրում: Այսօր արդեն պարզ դարձավ , որ կառավարությունը ստիպված արձագանքել է սահմանամերձ գյուղերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին :Գործադիրի այսօրվա արտահերթ նիստում հավանություն է տրվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունն իր հայտարարության մեջ չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի առաջարկները, այնուամենայնիվ հասկանալի է, որ սահմանած արտոնություննրը բխում են պատգամավորի առաջարկություններից:
Իսկ եթե ավելի պարզ՝ վարչապետը բյուջեում չներառեց սահմանային լարվածության շրջանում հնչած խոստումները և այժմ արդեն կատարեց Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները:
Զեմֆիրա Խալաֆյան