Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին
Международные новостиՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ շնորհավորելով նրան և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Ազատագրման օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Բուլղարիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր ավանդույթների վրա: