Լրատվամիջոցները հայտնել են Թրամփի և Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի վաղաժամ ավարտի պատճառը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ այս շաբաթ կայացած գագաթնաժողովի վաղաժամ ավարտի պատճառը Թրամփի՝ ուրանի հարստացման գաղտնի ձեռնարկությունը փակելու պահանջն է եղել, գրում է The Sunday Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ խոսքը Փհենյանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չհոլլիմա քաղաքում գտնվող օբյեկտի մասին է:
Պարբերականը նշում է, որ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը պահանջել է չեզոքացնել գործարանը, իսկ Կիմ Չեն Ընի մերժումից հետո պահանջել է դադարեցնել բանակցությունները: Շուտով ԱՄՆ նախագահը Վաշինգտոն է վերադարձել, իսկ Կիմ Չեն Ընը շարունակել է այցը Վիետնամ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ – ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը կայացել է փետրվարի 27-28-ը: Բանակցությունները ընդհատվել են առանց որևէ համաձայնագրի ստորագրման: Մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թամփը հայտարարել է, որ տարաձայնություններն առաջացել էին պատժամիջոցների պատճառով: Նրա խոսքով՝ հյուսիսկորեական կողմը պահանջել է ամբողջովին չեղարկել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ ամերիկյան կողմը հրաժարվել է և ստիպված դադարեցրել բանակցությունները: