Կրթական ոլորտի հեղափոխական շահարկումները
АналитикаՆերքաղաքական զարգացումների պակաս վերջին մի քանի ամսվա ընթացքում ընդհանրապես չունենք: Բավականին աննախադեպ զարգացումներ են տեղի ունենում Մայր բուհում:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, Արամ Սիմոնյանն անդրադարձել է համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ընդունել է, որ հարցը պետք է հանգուցալուծվի, բայց հիշեցրել է` չի կարելի բռնությամբ հանգուցալուծել: Տրամաբանորեն` նախ պիտի հաստատվեին չարաշահումների փաստերը, եթե հաստատվեին, լիներ դատարանի որոշում, բայց հետհեղափոխական Հայաստանում փաստացի սկսել է գործել անցումային արդարադատությունը` չկա անմեղության կանխավարկած, կա մեղավորության կանխավարկած: Ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում` բուհերին:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության պատմությունը չպետք է լիներ, առավել ևս ՊՎԾ-ի պետի ու ԿԳ նախարարի հայտարարությունները, ֆեյսբուքյան գրառումները միայն սրում էին մթնոլորտն ու ստեղծում դիմադրություն մի գործընթացի, որ բնականոն պետք է լիներ` ռեկտորի պաշտոնավարման ժամկետի ավարտին ու առանց քաղաքական աստառի:
Հասարակությունը բևեռացված է, և դա հասել է նաև համալսարան: Իսկ համալսարանն ազգային արժեք է, որ ինչի կարելի վնասել: Ոչ ոք չի ասում, որ ԵՊՀ-ն իդեալական է կառավարվելու Արամ Սիմոնյանն իդեալական ռեկտոր է, բայց չի կարելի անօրինական քայլերով ռեկտոր հեռացնել: Միով բանիվ` պատճառները շատ են, բայց կարճ բնութագրվում են «նախորդ հանցավոր ռեժիմի» փոփոխություն և վերածվում են «թավշե նորերի» անհատական հաղթանակների:
Փաստն այն է, որհամալսարանը դիմադրեց ԿԳ նախարարին, բայց ոչ մի երաշխիք, որ նա մեկ տարի կհետաձգի իր հեղափոխական ծրագրերը: Ու դա արդեն Արամ Սիմոնյանի հարցը չէ, որ այլ պայմաններում գուցե ժամկետից առաջ էլ կամավոր հրաժարական տար, դա դառնում է «հների» ու «նորերի» անիմաստ դիմակայություն միայն այն պատճառով, որ ոմանք «հին» են, ոմանք` նոր: Բայց այդ դեպքում ի՞նչ անել ժողովրդի հետ, որ ծնվել է ոչ միայն հեղափոխությունից առաջ, այլև նույնիսկ անցյալ դարում ու անցյալ հազարամյակում ու… 2018-իապրիլ-մայիսին չի քայլել:
Անդրանիկ Հարությունյան