Ի՞նչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան և ավտոտնակ:
Հայտարարագրել է նաև «KIA OPTIMA 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 710 619 ՀՀ դրամ և 266 080 ՀՀ դրամ: Նշված եկամուտները գոյացել են երկու աշխատավարձերից:
Հավելենք, որ Տիգրան Գալստյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2019թ. հունվարի 21-ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում