Թուրքիայում ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել ածելիով և վնասվածքներ հասցրել մրցակիցներին (տեսանյութ, լուսանկար)
ОбществоԹուրքիայի երրորդ դիվիզիոնի առաջնությունում «Ամեդսպոր»-ի ու «Սակարյասպոր»-ի միջև հանդիպմանը (1:1) միջադեպ է ունեցել:
Դաշտի տերերի ֆուտբոլիստ Մանսուր Չալարը խաղադաշտ է դուս եկել ածելիով, որը պահել է ձեռքի մեջ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ֆուտբոլիստը վնասում մրցակիցներին:
Նշենք, որ «Ամեդսպոր»-ի ղեկավարությունը պաշտպանել է իր ֆուտբոլիստին և մյուսներին մեղադրել զրպարտության մեջ:
Խաղից հետո հրապարակվել են ֆուտբոլիստների վնասվածքով լուսանկարները:
Տեսանյութը նաև այստեղ:
