Ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության ՀՅԴ-ական տնօրենը
ОбществоՀրազդանի անտառտնտեսության տնօրեն Արտաշ Հունանյանն այսօր՝ մարտի 4-ին, ձերբակալվել է: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար:
Նշենք, որ Արտաշ Հունանյանը ՀՅԴ կուսակցությունից է, եւ 7-րդ գումարման ԱԺ ընտրություններում ռեյտինգային թեկնածու էր Կոտայքի մարզում: