Ազգայնական գործընթաց Էստոնիայում
Международные новостиՄերձբալթիկայում վերջին շրջանում ակնհայտ նկատելի է դառնում ազգայնական շարժումների ակտիվությունը, որոնք ժամանակակից Եվրոպայի համար բավականին նորմալ գործընթացներ են: Ահա նմանատիպ մի իրավիճակ է Էստոնիայում:
Շրջանառվում է այն թեզը, որ «Էստոնիան` էստոնացիների համար»` այսպիսին կարող էր լինել ծայրահեղ աջ եվրասկեպտիկների շարժման կարգախոսը, որ նկատելի ճեղքում կատարեց մարտի 3-ի խորհրդարանական ընտրություններում: 1,3 միլիոն բնակչություն ունեցող Բալթյան փոքր երկրում, որ մնում է խորապես եվրոպամետ, EKRE-ն (Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը) երեք անգամ բարելավեց արդյունքը 2015-ի ընտրությունների համեմատությամբ` Էստոնիայի խորհրդարանում 101 մանդատից ստանալով 19-ը` 12 անգամ նախկինից շատ:
Նշենք, որ Այս արդյունքը դեռևս չի փոխում Էստոնիայի քաղաքական լանդշաֆտը: Ընդդիմադիր Բարեփոխումների լիբերալ կուսակցությունը, որ ղեկավարում է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Կայ Կալասը, հաղթել է ընտրություններում՝ ստանալով նախորդ անգամից 4 հատ ավելի մանդատ:
Հեռացող վարչապետ Յուրի Ռատասի Կենտրոանամետ կուսակցությունը երկրորդն էր` ստանալով 26 մանդատ: 2013-ին հիմնադրված EKRE-ը գլխավորում է Մոսկվայում Էստոնիայի նախկին դեսպան Մարտ Հելմեն: Նրա որդին` Մարտին Հելմեն` կուսակցության 2-րդ համարը, բուռն ազգայնական է, հակառուսական տրամադրություններ ունեցող և գտնում է, որ Էստոնիան պետք է լինի էստոնական ու ցանկանում է, որ իր երկիրը պաշտպանված լինի նենգ թշնամուց, որ նրա կարծիքով` Ռուսաստանն է, թեպետ բնակչության մեկ քառորդը խոսում է ռուսերեն, նաև` ազատագրվի ԵՄ-ից ու նրա երկակի քաղաքականության ազդեցությունից: ՙ
Փաստենք, որ EKRE-ի աճող հանրաճանաչությունը հիմնված է սոցցանցերում մեծ ակտիվության, էստոնական հասարակության մեջ անհավասարության, շրջանների աղքատության ու մայրաքաղաքի հարստության հակադրության, միգրանտներից վախի և ԽՍՀՄ-ից մնացած պատմական սպիների, նաև` արմատական ու պոպւլիստական գաղափարների գայթակղության հետ, որ լայն տարածում ունեն Եվրոպայում:
Փաստորեն սկսել է բերել 2013-ին հիմնված կուսակցությունների բախտը` Հայաստանից Էստոնիա: Էստոնիայում իշխանափոխություն եղավ, բայց համակարգի փոփոխություն չկա: Առայժմ: Համաեվրոպական սկսվող ընտրություններում Էստոնիան ցույց տվեց, որ պոպուլիստներն ու եվրասկեպտիկները նահանջի մտադրություն չունեն:
Անդրանիկ Հարությունյան